Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ այսօր ադրբեջանցուց պարտություն կրած մարզիկ չունենք

Նոյեմբեր 20,2014 16:06

Հանգամանքների բերումով այս տարի «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկները Ռիգայում անցկացված Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցիների հետ մենամարտ չեն անցկացրել:

«Մենք հարեւան երկրի ներկայացուցիչների հետ մշտապես հանդիպում ենք Եվրոպայի առաջնություններում: Այս մեկը բացառություն էր: Նրանք միշտ գալիս են 70-75 մասնակցով` մի քանի անգամ շատ, քան մեր հավաքականը: Ընդհանուր առմամբ լավ էլ մասնակցում են: Բայց նկատել ենք մի բան. այնտեղ նրանց տրամադրում են: Ադրբեջանցիները գալիս են հատկապես հայերին, իրենց պատկերացմամբ` ծեծելու եւ հաղթելու: Դրա համար իրենց ագրեսիվ են պահում, լարված են ու ամեն անգամ ձախողվում են: Հայ մարզիկների հետ իրենց մենամարտերը չեն ստացվում: Կեցցեն մեր մարզիկներն ու մարզիչները: Մինչեւ այսօր ադրբեջանցուց պարտություն կրած մարզիկ չունենք: Եվ դա այն դեպքում, որ մեր ֆեդերացիան պետությունից աջակցություն չի ստանում եւ գոյատեւում է անդամավճարներով ու հովանավորների օգնությամբ: Դրա դիմաց հենց Ադրբեջանը հավաքականի վրա, հատկապես այս մարզաձեւը զարգացնելու համար լուրջ գումարներ է ծախսում», – տեղեկացրին բանախոսները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930