Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպեր մարկետների տարադրամի փոխանակման կետերի, «Եվրոֆուտբոլի» գրասենյակներից մեկի պատասխանատուի Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել պարոն Նազարյանը: Նա տուժող Արմեն Նազարյանի աներձագն է:
Նա գրեթե ոչինչ չհայտնեց, ասաց միայն, որ ամբաստանյալը տոկոսով գումար չի տվել, աշխատել է Կասյան փողոցի վրա գտնվող տարադրամի փոխանակման կետում: Նախագահողի հարցին էլ, թե նրա գույքի վրա այն խլելու նպատակով որեւէ տեղեկատվության տիրապետում է, վկան ասաց, որ ոչինչ չի լսել:
Արտաշես Հարությունյանը եղել է Կարեն Բաբակեխյանի որդու՝ Ռուբենի վարորդը:
Ասաց, որ 2012թ. մարտի 23 , 24 –ին գնացել է Ռուբենի տարածք՝ Բաղրամյան 77, այնտեղ չի տեսել Արթուրին:Ռուբենն ասել է կարի մեքենաներ կան պատի տակ, տար, ինքն էլ կատարել է առաջադրանքը, դրանք տեղափոխել է «գազելով» իր աներոջ ավտոտնակ: Վկան հայտնեց, որ հետագայում, Արթուրն ինքն է եկել տարել այդ կարի մեքենաները: Դրանք արկղերով էին, տասից շատ:
Կարդացեք նաև
Ավելին չի իմանում: Վարորդն ասաց. «Ընդհանրապես, որ տեղ եմ գնում, մնում եմ մեքենայի մեջ»:
Իսկ որ Ռուբենն ինչ-որ մեկից որեւէ գույք է խլել, վկան տվեց բացասական պատասխան:
Ուշադրության արժանի էր այն, որ ամբաստանյալի թե պաշտպանը, թե անձամբ նա, որեւէ հարց չտվեցին այսօր դատարանում ցուցմունք տված բարձրաստիճան ոստիկանին, նրա կնոջը, նրա որդուն, ազգականներին:
Դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ երեք անձի նկատմամբ կայացվել է բերման որոշում, այն չէր կայացվել: Դատարանը կրկին կդիմի ոստիկանությանն՝ ապահովելու սույն վկաների մասնակցությունը հաջորդ դատական նիստին:
Վկաներից կարեւորագույնի՝ Արտակ Գալստյանի, որին «Վանոյի Արտակ » են ասում, ներկայացուցիչը հայտնել էր, որ Արտակը գտնվում է հանրապետությունից դուրս, բուժման նպատակով:
Ըստ ամբաստանյալի մոր, որը նաեւ այդ մասին հանրապետության նախագահին ուղղված նամակում է գրել, Արտակ Գալստյանն իմանալով որդու հիվանդության մասին, կազմակերպել է «տոկոսային ծուղակ»:
«Արտակ Գալստյանը հիսուն հազար դոլար պարտքի դիմաց խլել էր նախկին սեփականատիրոջ Բաղրամյան 77 շենքի բնակարաններից մեկը, այն վաճառել էր Արթուրին՝ 250 000 դոլար գումարով:
«Այդ գործարքը որդիս իրականացրել է օրինական, վարկի միջոցով, լիովին վճարել է տարածքի գումարը: Դրա ապացույցները կան:
Շինության վաճառքից ստացված գումարը Արտակը երեք տոկոսով առաջարկում է որդուս, քանի որ նա կապիտալ աշխատանքներ էր իրականացնում այնտեղ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի մայրը:
Ի դեպ, այդ տարածքի կապիտալ շինարարական աշխատանքները ամբաստանյալի հոր՝ Վասիլի հետ գնացել տեսել էր, եւ դատարանում այսօր հաստատեց նաեւ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը:
«Որպես գրավ Արտակը պահանջել էր ամուսնուս պատկանող «Ամադեղա» հանքավայրի 45 տոկոս բաժնեմասը: Այն ձեւակերպվեց «այսպես կոչված կնոջ»՝ Վ.Գ-ի անունով, պայմանավորվելով, որ գումարը ետ ստանալուց հետո կվերադարձվի:Հանքի իրական գնից ելնելով՝ Արտակ Գալստյանը պետք է մեզ վճարեր 530 000 դոլար»,-հավելում է ամբաստանյալի մայրը՝ Փ.Հակոբյանը:
Ի դեպ, ըստ մոր, քանի որ Արթուրը տարել է սրտի կաթված, հիշողության կորուստ, նա ստիպել է, որ Արթուրը ստորագրի 720 000 դոլարի փաստաթղթի տակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ