«Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Եվրոպայի առաջնությունում գերազանց մասնակցելու առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը մի հետաքրքիր դիտարկում արեց: «Մեր ֆեդերացիան գործում է 1995 թվականից եւ այս տարիների ընթացքում մենք արտասահմանում շատ մրցումների ենք մասնակցել: Հայերի մեջ յուրահատուկ ջերմություն կա, որը դրսում ավելի շատ է զգացվում: Լինելով օտար երկրում` այդ ջերմությունը զգում ես: Բայց երբ գալիս ես Հայաստան, այստեղ, օրինակ, մարզիկների հաղթանակներին շատ հանգիստ են նայում: Չգիտեմ, դա գուցե կապված է առօրյա հոգսերի, բազմաթիվ խնդիրների՞ հետ, որ մարդիկ դրա վրա չեն կենտրոնանում, ժամանակ չեն հատկացնում», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ