Նոյեմբերի 12-ը օգոստոսյան դեպքերի շարունակությունն էր։ Ըստ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանի՝ Ադրբեջանը չկարողացավ մարսել, այդ իսկ պատճառով էլ իր հասարակության մեջ տպավորություն գործելու համար գնաց նման սադրիչ քայլի։
«Այս պարագայում մենք պետք է ամենայն զգուշավորություն դրսևորենք՝ Հայաստանին լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեջ չներքաշելու համար»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած պատասխան պետք է լինի համեմատաբար տեղային, բայց, իհարկե, շատ ցավոտ.
«Պատասխանը պետք է լինի համեմատական այն ամենի հետ,ինչ արեց Ադրբեջանը, բայց կարծում եմ նաև,որ խորագիտություն պետք է հանդես բերել և լայնամասշտաբ բախման չգնալ այն իրավիճակում, երբ մեր շուրջը ամեն ինչ կրակի մեջ է»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում