Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիության համար Հայաստանը կարող է դեր խաղալ Ռուսաստանի հետ առեւտրական կապերը զարգացնելու նպատակով»

Նոյեմբեր 20,2014 15:04

«Ամեն դեպքում՝ Հայաստանը հիմնական եւ կարեւոր դեր է խաղում Եվրամիության համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինեն, ըստ նրա կանխատեսման, Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները այն բանից հետո, երբ հունվարի մեկից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ասաց ֆրանկոֆոնիա ֆորումի հարցերով Բելգիայի հատուկ հանձնարարության դեսպան Ֆիլիպ Սուինեն։

«Բոլոր այլ երկրների համեմատ Հայաստանը համարվում է շատ «խելացի» երկիր եւ այս առումով ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի վրա այն բանի համար, որ Եվրոպայում շատ մեծ հայկական սփյուռք կա։ Ինչպես նաեւ սա շատ կարեւոր հանգամանք է ֆրանկոֆոնիայի ֆորումը կազմակերպելու մեջ»,-նշեց դեսպանը։

Ֆիլիպ Սուինեն նաեւ այն կարծիքին է, որ Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ տնտեսական կապերը կարող են ազդել քաղաքականության վրա. «Այս իմաստով հետագայում Հայաստանը կարող է դեր խաղալ Ռուսաստանի հետ առեւտրական կապերը զարգացնելու նպատակով»։

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930