«Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելել դեպքի վայրը: ԵԱՀԿ քարտուղարի ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը` պատասխանելով հարցին`Ժնևյան կոնվենցիայի համատեքստում ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը:
Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ մտահոգված է այդ առիթով: Նա այն կարծիքին է, որ Մինսկի խումբը փորձում է խնդրին լուծում տալ եւ հավելեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ կարող է ընդամենը հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ