Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը:
Այս առումով միանգամայն անընդունելի է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը, որի առկայությունն ըստ էության ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, ինչպես նաև ծառայում է մեր ժողովրդին կեղեքելու միջոցով օտար ընկերությունների հարստացման նպատակին:
Ուստի Նախախորհրդարանի քարտուղարությունը ողջունում է Արցախի տարածքում տարիներ շարունակ գործող ռոումինգ համակարգը բոյկոտելու վերաբերյալ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կազմակերպած ակցիան և բոլորին կոչ է անում միանալ դրան:
20.11.2014 թ.