Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործով դատարան ներկայացած Կարեն Բաբակեխյանը հայտնեց, որ ամբաստանյալը իր տղայի հետ որոշակի հարաբերությունների մեջ է եղել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող տարածքը վերանորոգել է եւ մտադիր էր կաֆեատիպ ինչ-որ բան ստեղծել: Նրան չի հետաքրքրել, թե որդու հետ ինչ է պայմանավորվել: «Քավորի հարաբերություն կար, օտար չի եղել Արթուր մեզ,- ասաց նա:
Նա պատասխանելով դատախազի հարցերին, պնդեց, որ նախաքննության ցուցմունքները հաստատում է, միայն այս պահին չի հիշում որոշ բաներ: Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ