Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից մերժումը հերթական և դատապարտելի որոշումներից մեկն է

Նոյեմբեր 20,2014 13:13

20 նոյեմբերի 2014թ., Երևան: Ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը այսօր միացավ նաև ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը մերժեց ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, որով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպան քաղաքականության հետևանքով, որի հիմնական թիրախը հայերն էին՝ տեղի են  ունեցել նաև այլ ազգերի զանգվածային կոտորածներ  ևս:

Շուրջ 20-ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը պետական ճանաչում և դատապարտում չի հայտարարել Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, երբ վերջինիս հետևանքով տեղի են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի ցեղասպանություն և Մեծ հայրենազրկում, այլև այլ ժողովուրդների ցեղասպանություն նույնպես:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ազգությամբ հույների, ասորիների և եզդիների պահանջը՝ դատապարտել Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը իրենց ազգերի նկատմամբ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից մերժումը հերթական և դատապարտելի որոշումներից մեկն է:  Իսկ բուն դատապարտման նախագծից առանձին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, միայն «Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 9-ին» օրենքի ընդունմամբ, դա ոչ այլ ինչ է, քան ձևական գործողություն:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930