Անդրադառնալով հայկական ատոմակայանի համար տրամադրվելիք ռուսական վարկին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը «ՉԻ»–ի հետ զրույցում ասաց, որ պետք է քննարկել, թե ինչով է պայմանավորված, որ այս գործընթացը մեկ տարով ավելի արագ է կատարվում, քան նախատեսված էր նախկինում։
Նշենք, որ նախկինում ասվում էր, թե էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները պետք է կատարվեն 2016-17 թվականներին։ «Ամենայն հավանականությամբ, ինչ-որ խնդիրներից ելնելով որոշել են այդ ամեն ինչը արագացնել։ Պետք է սա քննարկել, քանի որ կառավարության որոշման մեջ դրա նպատակահարմարությունը չկար»,- ասաց նա։
«Հայաստանը պետք է ասի, որ ի վիճակի չէ սպասարկել եւ համապատասխան ձեւով իր առջեւ դրված տնտեսական խնդիրները լուծել։ Նկատի ունեմ սոցիալական խնդիրներ, բյուջեի սպասարկում, քաղաքացիների ծառայության մատուցում եւ այլն։ Պետությունը այս խնդիրների առջեւ կանգնելու է։ Ուրիշ է, որ գործող իշխանության համար այս ամենը որեւէ նշանակություն չունի։ Նրանք ուղղակի ազատ անկման տարբերակով են շարունակում իրենց գործը։ Այսինքն, ինչ կլինի՝ կլինի։ Հակառակ դեպքում այսպիսի խայտառակ վիճակում չէին հայտնվի՝ երբ չկա տնտեսական աճ, երբ անընդհատ պետական պարտքն ավելանում է, երբ կենսամակարդակ չի բարձրացվում եւ այլ խնդիրների լուծումներ չեն առաջանում»։
Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում