Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված եռյակի կտրուկ մերժողական դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 20,2014 12:37

Եռյակի դիրքորոշման շարժառիթները բավական ուշագրավ են:

Դրանց շարքում առաջինն այն է, որ առանց այն էլ մարած պայմաններում իշխանության հետ կլոր սեղանի շուրջ նստելը «համակիր զանգվածները» կարող էին ընկալել որպես թուլության եւ իշխանության հետ «առեւտուր» անելու նշան, որը վերջնականապես կվարկաբեկեր նորընծա բուրժուադեմոկրատական հեղափոխականներին:

Թերեւս սա է պատճառներից մեկը, բայց ոչ միակը:

Երեկ, օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ բանակցություններն իշխանություններին պետք էին ժամանակ շահելու, շարժման թափը կոտրելու համար:

Նախ՝ «շարժման թափը» արտահայտությունը բավական ծիծաղաշարժ է հնչում տվյալ պահին, քանզի այդ թափից թերեւս միայն «բարեգործական երթուղու» ավտոբուսներն են մնացել:

Ինչ վերաբերում է ժամանակ շահելուն, ապա իրականում այնպիսի տպավորություն է, որ ժամանակ շահելու խնդիր ունի եռյակը: Իսկ ժամանակ եռյակին իսկապես պետք է: Նախ՝ ակնհայտ է, որ նրանք կազմակերպչական մի շարք հարցեր, այդ թվում՝ միմյանց հետ հարաբերություններին վերաբերող խնդիրներ կարգավորելու կարիք ունեն: Վերջերս, հիշեցնենք, բանն այնտեղ էր հասել, որ, թվում է, սերտաճած ՀԱԿ-ԲՀԿ-ն սկսեցին միմյանց հետ հրապարակային հայտարարություններով «շփվել»:

Կազմակերպչականը դեռ մի կողմ, բայց փոխհարաբերությունների կարգավորման խնդիր եռյակի ուժերն իսկապես ունեն: Որքան կարելի էր գլխի ընկնել արձագանքներից, հատկապես ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չափազանց ծանր տարան ԲՀԿ ղեկավար Գ.Ծառուկյանի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ոչ իշխանական լրատվամիջոցներում ինտենսիվորեն շրջանառվող լուրերը:

Սակայն խնդիրներն այդքանով չեն սահմանափակվում, քանզի Գ.Ծառուկյանը, թերեւս ծավալապաշտական ինչ-ինչ նկատառումներից ելնելով ու շարժման «թափահավաքում» ցուցադրելու նպատակով, որոշակի ջանքեր է գործադրել ու լուսանցքային (առանց որեւէ վիրավորական երանգի ենք ասում) որոշակի գործիչների, ուժերի որոշել է կցել եռյակի «համաժողովրդական շարժմանը»: Սա այն դեպքում, երբ նույն ԲՀԿ-ն ակնհայտ սառնությամբ վերաբերվեց Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն եռյակին միակցելու Տեր-Պետրոսյանի «էքսպրոմտը»:

Եվ որպեսզի պակաս բան չմնա, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ որոշեց, որ պետք է եռյակային գործընկերներին ինչ-որ հռչակագիր ստորագրել տա: Միանգամայն իր ոճով: Այսինքն՝ միմյանց հետ փոխհարաբերությունները կարգավորելու, հստակեցնելու առումով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» առջեւ այնքան հարցեր կան, որ երեւի «անհապաղ հեղափոխության» համար ժամանակ ու նյարդեր չեն մնում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    Որքան շատ նման հիմարություններ գրվեն Եռյակի մասին, այնքան Եռյակը ավելի կուժեղանա. քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թույլ ուժերի մասին ամեն օր ու ամեն ժամ չեն գրում

  2. Մարի says:

    Պայմանավորված է նրանով, որ Եռյակը այլևս չի վստահում իշխանություններին, քանի որ նման իշխանություններից լավ բան սպասել հնարավոր չի և եկել է վճռական պայքարի ժամանակը, երբ իշխանությունները պետք է հեռանան, ոչ մի կոմպրոմիս, ոչ մի բանակցություն․

  3. Նարեկ Մարտիրոսյան says:

    Մարդ էսքան պրիմիտիվ չի լինի: Հասկացե՛ք, որ ինչքան շատ նման հիմարություններ գրվեն Եռյակի մասին, այնքան ավելի լավ Եռյակի ու նրա ուժեղացման համար, որովհետև թույլ շարքային ուժերը նման ուշադրության չեն արժանանում ու նրանց մասին ամեն օր չեն գրում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930