Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Հայաստանում անվստահություն կա ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմության նկատմամբ։ Ճիշտ է ասում։ Բայց պետք է հասկանալ այդ անվստահության արմատները։ Նրանք, ովքեր չեն վստահում իշխանություններին, փաստորեն չեն հավատում, թե իշխանություններն ի վիճակի են որեւէ լավ բան անել երկրի համար, եւ վստահ են, որ պաշտոնյաները զբաղված են բացառապես անձնական խնդիրներ լուծելով։ Այսինքն՝ իշխանություններին չվստահողներն ուղնուծուծով ընդդիմադիր են, եւ բնականաբար՝ կողմ են իշխանափոխությանը։
Իսկ նրանք, ովքեր չեն վստահում ընդդիմությանը, կասկածներ ունեն, որ ընդդիմությունն ինչ-որ պահի կարող է երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ, ստվերային գործարքների գնալ եւ կիսատ թողնել իշխանափոխության գործը։
Երբեւէ լսե՞լ եք, որ որեւէ մեկն ասի «ես չեմ վստահում ընդդիմությանը, որովհետեւ իսկական ընդդիմությունը նա է, որը երկխոսության մեջ է իշխանությունների հետ, իսկ սրանք աչքիս «ալա-բուլա» են երեւում, վայթե չեն ուզում երկխոսել, դրա համար էլ անվստահելի են»։ Իրականում ճիշտ հակառակն է՝ ընդդիմության նկատմամբ անվստահության հիմքում «գործարքի» վտանգն է։ Այսինքն՝ ընդդիմությանը չվստահողները նույնպես ուղնուծուծով ընդդիմադիր են եւ իշխանափոխության կողմնակից։
Ահա եւ ստացվում է, որ գործնականում ողջ ժողովուրդն է իշխանափոխություն ուզում։ Մի մասը դժգոհ է իշխանություններից, որովհետեւ նրանք թալանում են երկիրը, մյուս մասը դժգոհ է ընդդիմությունից, որովհետեւ նրանք չեն կարողանում այդ թալանչիների դեմն առնել։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում