Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Եռյակի ներսում լիդերության կոչումը Գագիկ Ծառուկյանը գնել էր». «168 ժամ»

Նոյեմբեր 20,2014 11:56
Andranik Qocharyan

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– 2007թ. սեպտեմբերից Հայաստանի ընդդիմության առաջնորդ դարձավ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2011թ. նոյեմբերին նա Ազատության հրապարակում հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ, որով սկիզբ դրվեց ընդդիմության առաջնորդի դերը ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանձնելու գործընթացին։ Կարո՞ղ ենք ասել, որ հոկտեմբերին տեղի ունեցած երկու հանրահավաքներով այդ գործընթացն ավարտին հասցվեց, և այժմ ընդդիմության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է և նրա ղեկավարած ԲՀԿ-ն։

– Կարող ենք փաստել, որ եռյակի ներսում լիդերության կոչումը Գագիկ Ծառուկյանը գնել էր, և հիմա նա այդ կոչումը տնօրինում է՝ ըստ իր հայեցողության, հաշվի չնստելով մյուսների հետ։

– Բայց ինչո՞ւ միայն եռյակի։ ԲՀԿ առաջնորդը հանդիպում է բազմաթիվ այլ կուսակցությունների առաջնորդների հետ, և նրանք ընդունում են ԲՀԿ-ին՝ որպես համաժողովրդական շարժման առաջնորդ կուսակցություն։

– Եթե «բազմաթիվ» ասելով նկատի ունեք Արամ Հարությունյանին կամ Տիգրան Կարապետյանին, ապա ես դրա հետ, իրոք, համաձայն եմ, որովհետև նրանց միանալով՝ շարժումն իսկապես ամբողջացավ։

Ամբողջացավ նաև այն իմաստով, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում ոչ թե պայքարել, այլ ամենանողկալի մեղադրանքներն են հնչեցրել միմյանց հասցեին։ Օրինակ, նույն Արամ Հարությունյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ

Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր Թուրքիայի և Ադրբեջանի շահերը

սպասարկելու մեջ, գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով հանդես էր գալիս Տիգրան Կարապետյանը։ Հիմա նրանք միասին պետք է կանգնեն նույն հրապարակում և միասնական քաղաքական խնդիր լուծեն։

– Նրանք մասնակցում են համաժողովրդական շարժման ձևավորմանը և իրենց աջակցությունն են հայտնում այդ շարժման կողմից առաջադրված նպատակների իրականացմանը։

– Շատ ամբիցիոզ շեշտադրում է, երբ ասվում է՝ համաժողովրդական շարժում։ Նախ՝ պետք է տեսնել՝ արդյոք ժողովուրդը ներգրավվա՞ծ է այդ շարժման մեջ կամ՝ ի՞նչ չափով է ներգրավված։ Շարժումը կարող է համաժողովրդական լինել, եթե ձևակերպում է համաժողովրդական նպատակներ և այդ նպատակների իրականացման շուրջ կազմակերպում է ժողովրդի համախմբումը։ Այս պահին հայտարարված շարժման մասին ես չեմ կարող ասել, որ այն համաժողովրդական է, քանի որ այն չունի հայտարարված միասնական նպատակներ և այդ նպատակին հասնելու ուղիների մասին միասնական մոտեցումներ։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930