Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպշիկի իրականացրած վերջին դիտարկումը շատ նման է ձեռառնոցիի. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2014 11:41

Այն պահվածքը, որ վերջին օրերին դրսեւորեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարած առաքելությունը, այլ կերպ, քան զավեշտ, դժվար է անվանել։ Այդ առաքելությունը ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում է իրականացնում՝ թարգելու համար, թե արդյո՞ք շփման գծում ինչ-որ ռազմական ակտիվություն կա եւ արդյո՞ք հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում։ Եվ ահա, երեքշաբթի օրը Կասպշիկի առաքելությունը դիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական շփման գծի Ասկերանի հատվածում եւ հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ամեն ինչ, իհարկե, նորմալ կլիներ, եթե չլիներ մի փոքրիկ բայց։ Մենք բոլորս գիտենք, որ ընդամենը 20 կիլոմետր այն վայրից հեռու, որտեղ Կասպշիկն ու իր խումբը դիտարկում են իրականացրել, ըստ էության, մարտական գործողություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ, եւ այդ իրավիճակը կապված է ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ։ Ինքը՝ Կասպշիկը, այս իրավիճակը բացատրել է նրանով, որ դիտարկման տեղերը համաձայնեցվում են նախապես, եւ տվյալ հատվածում դիտարկում անելու պայմանավորվածությունը ձեռք բերված է եղել նախքան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Ըստ նրա, ուղղաթիռի խոցման դեպքից հետո ինքը փորձել է փոխել դիտարկման վայրը եւ դիտարկել հենց պրոբլեմատիկ հատվածը, բայց ադրբեջանական կողմը չի համաձայնվել նման տարբերակի։ Հարգելի են այս պատճառաբանությունները, թե ոչ՝ տվյալ դեպքում ամենեւին էլ էական չէ, որովհետեւ բոլոր դեպքերում Կասպշիկի իրականացրած վերջին դիտարկումը շատ նման է ձեռառնոցիի։

Սա նման է ռեւիզիայի, որ հատուկ գնում է այնպիսի վայրեր, որտեղ խախտումներ հնարավոր չէ հայտնաբերել։ Նման է ատամնաբույժի գործողության, որը ուշադիր զննում է հիվանդի ոտնաթաթերը եւ ասում, որ ինքն անելիք չունի։ Ու եթե պարոն Կասպշիկն ու նրա առաքելությունը միայն խաղաղ տեղանքներ դիտարկելու համար են, էլ Ղարաբաղ հասնելու ի՞նչ կարիք կա։ Կարելի է, օրինակ, դիտարկում անել Տավուշի եւ Լոռու մարզերի վարչական սահմանի երկայնքով։ Հա՛մ հրադադարի ռեժիմի խախտումներ այստեղ չկան, հա՛մ անվտանգության հետ կապված պրոբլեմներ չեն ծագում, համ էլ այդքան հեռու գնալու որեւէ անհրաժեշտություն չի ծագում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930