Լրահոս
Օրվա լրահոսը

«Չբարձրաձայնել դեռեւս չի նշանակում չաշխատել». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2014 11:28

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

– Պարոն Զաքարյան, ինչո՞ւ չեք արձագանքում Աղդամում հայկական ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին։ Ինչո՞ւ որեւէ հայտարարություն չեք անում՝ դատապարտելով ազերիների կողմից ուղղաթիռի զոհված անձնակազմի դիակները տեղափոխելուն խոչընդոտող հրադադարի ռեժիմի անընդմեջ խախտումները։

– Այժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել, քանի որ բանակցային պրոցես է ընթանում։ Հիմա բանակցային պրոցեսի մեջ ենք։

– Բայց արդյո՞ք դատապարտող քաղաքական հայտարարությունները կարող են խոչընդոտել այդ բանակցությունները, որոնք արդեն ութերորդ օրն է՝ արդյունք չեն տալիս։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ը, կարելի է ասել, այս հարցում անգործության է մատնված։ Ինչո՞ւ միջազգային ամբիոնները չեն օգտագործվում նաեւ այդ բանակցային գործընթացի՝ մեզ համար դրական ելքն ապահովելու նպատակով քաղաքական ճնշում գործադրելու համար։

– Չբարձրաձայնել դեռեւս չի նշանակում՝ այդ ուղղությամբ աշխատանքներ չտանել, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Առաջին հերթին աշխատանքներ տարվում են հենց միջազգային կառույցների հետ։ Իսկ ով է ասում, որ բոլոր աշխատանքների մասին պետք է հայտարարել, հանդես գալ հայտարարությամբ։ Բնականաբար աշխատանքներն անընդհատ են տարվում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930