Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Քաղաքացին իրավունք ունի զենքի դիմելու». «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2014 11:24

Հարցազրույց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ

 

– Ազատամարտիկները հայտարարել են, որ զինված խմբեր չեն կազմելու, զենք չեն վերցնելու ներքաղաքական կյանքը փոխելու համար, բայց եթե բանը հասնի դրան, դա էլ կանեն։ Ստացվում է, որ ներսի մարդկանց դե՞մ եք զենք վերցնելու, եթե, ըստ ազատամարտիկների, դրա պահանջը զգացվի։

– Բայց ո՞վ է ասել՝ ներսի մարդկանց դեմ։ Եթե մի մարդ անասունի պես տրորում է ծաղկանոցը, նրա քիթ ու բերանին փայտով խփում են կամ սատկացնում են, իսկ ո՞վ է ասել՝ մարդուն։ Մարդու դեմ կարելի՞ է զենք բարձրացնել, իհարկե ոչ, իսկ եթե կենդանի է, կամ պետք է ախոռն անել, կամ մորթել։ Եթե մարդ է կոչվում, ինչպե՞ս կարելի է նրա դեմ զենք բարձրացնել, իսկ եթե մարդ չէ եւ ամեն ինչ ոչնչացնում է, այս դեպքում կանխելու ընտրությունը պետք է լինի քաղաքացու վրա, ոչ միայն ազատամարտիկի։ Իսկ ո՞վ է ասում, որ ուրիշ երկրներում, երբ հայրենիքն օրհասական վիճակում է լինում, անպայման սպասում են, որ զինվորականները զենք բարձրացնեն։ Շարքային քաղաքացին զենք է բարձրացնում եւ պաշտպանում է իր իրավունքները։ Մեր Սահմանադրության մեջ նշված է, որ երբ հայրենիքը վտանգվում է ներսում, քաղաքացին իրավունք ունի զենքի դիմելու։ Մենք առաջնորդվում ենք սահմանադրական իրավունքով, իսկ մնացածը թող Աստված ինքը նայի՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Սա կյանք չէ, միայն աննամուս մարդն այս իրավիճակը կարող է գովերգել։

Ես չեմ պայքարում ստամոքսի համար, ես պայքարում եմ մարդ մնալու համար։ Այս վիճակը նորմալ մարդու համար սարսափելի, ստորացուցիչ եւ վախենալու է։ Մարդիկ անեծքով են նայում այս հողին, բայց հողն ի՞նչ կապ ունի, պարզապես հողը ղեկավարում են ինչ-որ մարդիկ, որոնք, այստեղ-այնտեղ սողալով, թաքնվելով, հարստացել են, դարձել իշխանավոր եւ իրենց ամենացինիկ ձեւով են պահում։ Ես վախենում եմ իմ հայրենիքի համար։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՇԱՏ խելացի մեկնաբանություն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930