Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված այս մի պատմությունն էլ չափազանց մութ է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2014 11:15

Պարզվում է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել, այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։ Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ՝ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով։

Երեկ Գորիսում թղթակցի կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլեւ պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։ Թղթակիցը փորձել է Գորիսի խանութներից նույնպես պարզել, թե արդյո՞ք հացը էժանացել է։ Ի պատասխան՝ խանութների աշխատակիցները ասել են, որ միայն հացի քաշն է ավելացել, իսկ գինը մնացել է նույնը։ Սուպերմարկետներից մեկում էլ պատասխանել են, որ ոչ մի փոփոխություն՝ ոչ հացի գնի, ոչ էլ քաշի մեջ չի եղել. «Որքան հիշում եմ՝ ութ ամիս առաջ հացի գինը 220 դրամ էր, հետո սարքեցին 200 դրամ, տենց էլ մնաց, ոչ մի փոփոխություն դրանից հետո չի եղել, անգամ քաշի մեջ»,- ասել է սուպերմարկետի աշխատակիցը։

Ինչպես տեսնում եք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված այս մի պատմությունն էլ չափազանց մութ է՝ նրա անցյալի եւ ներկայի նման։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930