Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ը նախազգուշացրեց 80 ընկերությունների. «էկո»և «բիո» անունների կիրառումը օրենքի խախտում է

Նոյեմբեր 20,2014 11:08

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն և հայտնաբերել է օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» և «բիոլոգիական» անվանումով պարենային և ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ:

Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձևերը:

Պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրև նման մակնշում պարունակող արտադրանքը ունի առավելություն, քանի որ  պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաև խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը:

Տեղեկացնենք, որ համաձայն օրենքի, ընթացիկ տարվա հունվարի 1-ից  «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձևերը

կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և իրացնող  տնտեսվարողների կողմից: Այլապես ընկերության ֆիրմային անվանման մեջ կամ անհատականացման այլ միջոցներում նման տերմինների օգտագործումը համարվում է անթույլատրելի:

Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ. 55 ընկերության մոտ՝ «էկո», 20-ի մոտ՝ «բիո» և 5-ի մոտ «օրգանական» անվանումով ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:

ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, մրցակցային օրենսդրության խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, 80 ընկերություններ ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանելու օրինախախտ ընկերությունների գործունեության հանդեպ և լինելու է հետևողական, որպեսզի վերջինները աշխատեն արդար մրցակցային կանոններով:

Ընկերությունների ամբողջական ցանկը կտեղադրվի ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայք-էջում:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930