Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Յուրաքանչյուրը երեւում է այնպես, ինչպիսին ինքը կա». «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2014 10:49

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:

 – Անընդհատ խոսվում է, թե ՀՀԿ կանանց միջեւ թեժ մրցակցություն կա։

– Բացարձակ  մրցակցություն չկա, ՀՀԿ կանայք շատ համերաշխ են, դուք տեսնում եք, թե մենք ինչքան լավ հարաբերություններ ունենք։ Գեղեցիկ կամ ճաշակով երեւալու խնդիր էլ չկա, յուրաքանչյուրը երեւում է այնպես, ինչպիսին ինքը կա։ Բայց դա բնական, կանացի բան է, որ յուրաքանչյուր կին ուզում է ինքն ամենագեղեցիկն ու ճաշակովը լինել։ Բարեբախտաբար, էդ միտումը հիմա տղամարդկանց մեջ էլ է նկատվում։

– Իսկ հագուստի բրենդը կապ ունի՞ Ձեզ համար, կա՞ն հատուկ խանութներ, որոնցից օգտվում եք։

– Բացարձակ կապ չունի, կարծում եմ՝ գործընկերներիս համար էլ կապ չունի։ Եթե նկատել եք, պառլամենտում էնպիսի կանայք են, որ մեծ ֆինանսական հնարավորությունների չեն տիրապետում։ Ես հագնում եմ այն, ինչ ինձ էդ պահին դուր է գալիս, տարբեր խանութներից եմ օգտվում, այսօր Երեւանում ունենք խանութներ, մոլեր, որոնցում նույն՝ միջին կարգի բրենդային ապրանքներն են, ինչպես այլ երկրներում, եւ դրա համար ես երբեք որեւէ հագուստ դրսից քարշ չեմ տալիս-բերում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930