Նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի վերջին Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայից գողացել է 4 անիվները:
1984 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Վնասի չափը պարզվում է:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային