Շենգավիթի թաղապետարանում այլեւս «դրես կոդ» է սահմանված: Ըստ մուտքի դռանը փակցված թերթիկի՝ խստիվ արգելվում է սպորտային հագուստով կամ կիսատաբատով ներս մտնելը: Հետաքրքիր է՝ նման հանդերձանքով այցելունե՞րն են ստիպել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին գնալ այդ քայլին, թե՞ աշխատակիցները:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2014