Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտապատումը ջրաշինարարական աշխատանքներով մի՛ պայմանավորեք

Նոյեմբեր 20,2014 13:30

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի ս.թ. նոյեմբերի 13-ի «Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի կեսն են ասֆալտապատել» հրապարակման՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:

Իրոք, Շենգավիթ վարչական շրջանում՝ ընդհանրապես, իսկ Ներքին Շենգավիթ թաղամասում՝ մասնավորապես ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացման անհրաժեշտություն կա: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ տարեցտարի ընդլայնվում են: Այսպես, վերջին ամիսներին վերակառուցվեցին ջրագծերը, իսկ ջրաչափերը վերատեղադրվեցին փողոցային դիտահորերում, օրինակ՝ Մանթաշյան, Շեւչենկո, Վերին Շենգավիթ 11-րդ եւ մի քանի այլ փողոցներում: Սակայն Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցում մեր կողմից ընթացիկ տարում որեւէ աշխատանք չի կատարվել: Ավելին, այս պահի դրությամբ 2015թ. համար նույնպես ջրաշինարարության ծրագիր նախատեսված չէ: Հետեւաբար նշված փողոցի ասֆալտապատման խնդիրը պայմանավորել ջրաշինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ, կարծում ենք՝ կոռեկտ չէ:

«Երեւան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն

«Առավոտ» օրաթերթ
19.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930