Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի «հավուր պատշաճի» պատասխան էր տալու Արման Սահակյանը վարչապետին

Նոյեմբեր 19,2014 23:03

Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում տեղի ունեցած միջադեպին՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը դեպքի առիթով մեկնաբանություններ էր տվել նաև Ազգային Ժողովում մի քանի լրագրողների՝ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասաց. «Հասկանալի է, որ սենսացիա փնտրելը մասնագիտական հմտություն է պահանջում: Բայց սա այդ դեպքը չէ: Կարիք չկա Կառավարության ներսում խնդիրներ որոնել: Ես պետական մարդ եմ, ՀՀ վարչապետը՝ մեր կառավարության ղեկավարն է, այդ թվում նաև՝ իմ: Իր ցանկացած հարցադրմանն ու հանձնարարականին պատրաստ եմ պատշաճ կերպով ներկայացնել իմ պատասխանատվության տիրույթում գտնվող ցանկացած հարց: Տալ սպառիչ տեղեկություններ, հարկ եղած դեպքում՝ նորից ուսումնասիրել խնդիրը: Ներկայացնել իրականությունը: Այս ամբողջությունն է կոչվում «հավուր պատշաճի», այլ ոչ թե այն, ինչ փորձել են սինթեզել և մոգոնել իմ մեկնաբանություններից որոշ լրագրողներ:

Ոլորտի խնդիրներին տիրապետող ղեկավարները կարող են չխառնվել և պատշաճ կերպով շարունակել պատասխանել հարցադրումներին անգամ թեժ քննարկումների ընթացքում: Խնդրում եմ, իմ տեսակետները ներկայացնել այնպես, ինչպես ես ասում եմ, և ոչ թե ցանկալին իրականության փոխարեն հրամցնելով»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ վարչապետի կողմից մերժվեց կառավարության նիստում իր ներկայացրած նախագիծը, Արման Սահակյանն ասել էր. «Ինձ համար էլ իրադարձությունների այս զարգացումն անակնկալ էր, քանի որ կառավարության որոշման նախագծերը, մինչ օրակարգ ընդգրկվելը, քննարկվում են կառավարության աշխատակազմում և կառավարական կոմիտեներում»:

Սակայն Արման Սահակյանը նաեւ նշել էր, որ Հովիկ Աբրահամյանը կոպիտ տոնով չի խոսել. «Այնպես էլ չի, որ ձայն բարձրացնելու դեպքում հավուր պատշաճի պատասխան չէր տրվի: Ես վստահեցնում եմ, որ պարոն վարչապետը ձայնը չի բարձրացրել ինձ վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930