Գյումրու Գործարանային 18 հասցեում իր երկու երեխաների, կնոջ ու զոքանչի աչքի առջև բենզինով ինքնահրկիզված 36-ամյա Արտակ Հովսեփյանի կյանքը փրկել չի հաջողվել: Նրան մարմնի 88 տոկոս այրվածքով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, այնուհետ մայրաքաղաք՝ Այրվածքաբանության կենտրոն: Ինչպես մեզ փոխանցել էին Գյումրու բժշկական կենտրոնից, նա կյանքին անհամատեղելի այրվածքներ էր ստացել:
Հիշեցնենք, որ երիտասարդ տղամարդը նախքան բենզինով իրեն վառելը, երկու օր շարունակ ինքնասպանության տարբեր փորձեր էր կատարել, տարբեր վնասվածքներով ու կոտրվածքներով նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ