Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է այդպես թանկացել կարտոֆիլը. ֆերմերի պարզաբանումները

Նոյեմբեր 19,2014 21:24

Գյումրու շուկաներում կտրուկ թանկացել է կարտոֆիլի գինը, 1 կիլոգրամ կարտոֆիլը այս պահին վաճառվում է առնվազն 250-300 դրամով: Aravot.am-ը կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմեր, Ազատան համայնքի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որին ի պատասխան նա թվարկեց՝ կարկտահարությունը, երաշտը, ցանքատարածության կրճատումը: Փաստորեն, ըստ մեր զրուցակցի, այս ամենը նպաստել է բերքատվության անկմանը ու պատճառ  հանդիսացել գների կտրուկ բարձրացմանը: Մեր այն հարցին՝ իսկ այլ շուկաներ արտահանելը պատճառ չէ՞ թանկացման, Գևորգ Աբրահամյանը պարզաբանեց, որ այս տարի վրացիները հրաժարվել են մեծ քանակությամբ կարտոֆիլ գնել Հայաստանից: «Գիտեք, որ անցած տարիներին կոնկրետ մեր գյուղը բավական մեծ շուկա ուներ Վրաստանում, բայց հիմա վրացի գործարարներն ասում են, որ Եվրոպայից ու նույնիսկ Ուկրաինայից կարտոֆիլ ներկրելը ավելի ձեռնտու է, քան Հայաստանից: Վրաստանում ու Հայաստանում համարյա գները հավասարվում են, վրաց գործարարների հաշվարկներով, Հայաստանից գնված կարտոֆիլի գնին ավելանում է նաև մաքսատուրքը, և Հայաստանը այս առումով այլևս ձեռնտու չի դառնում: Այս տարի, ցավոք, մենք շատ քիչ քանակությամբ կարտոֆիլ ենք արտահանել Վրաստան:

Ես առանձնապես հույսեր չեմ փայփայում նաև Մաքսային միության հետ, և երբ լսում եմ այսպիսի արտահայտություններ,թե Ռուսաստանը լավ շուկա է կարտոֆիլի համար, առնվազն անգրագիտություն եմ  համարում: Երևի մոռանում են, թե ռուսական ռուբլին ինչքան է արժեզրկված, պարզ հաշվարկ անենք. մեծածախ առևտրի դեպքում կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը ՌԴ-ում 25 ռուբլի է, այն ՀՀ դրամով հաշված 205 դրամ է, կասեք ի՞նչ գնով պիտի ռուսները կարտոֆիլը գնեն Հայաստանից, որ մի բան էլ 2000-2500 կիլոմետր ճանապարհ տանելով, ճանապարհածախս անելով, տեղ հասցնեն ու վաճառեն: Չեմ հասկանում, ո՞րն է էդպես հրճվելու պատճառը: Ռուսաստանում միայն Սիբիրում կարող է համեմատաբար բարձր գին տան կարտոֆիլին, բայց պատկերացնո՞ւմ եք Հայաստանից Սիբիր կարտոֆիլի արտահանում…», -ասում մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930