Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից ժամանած վարորդ՝ Գյումրու թանկարժեք փոշեկուլ մեքենայի համար

Նոյեմբեր 19,2014 19:12

Ինչպես տեղեկացրել ենք,  այս տարվա սեպտեմբերի 11-ին Գյումրիում փորձարկվեց «Մերսեդես» մակնիշի առաջին փոշեկուլ մեքենան, որը Գյումրու քաղաքապետարանը գնել էր Գերմանիայից և արժեքը մոտ 12 միլիոն դրամ է: Փոշեկուլ մեքենան երկար ժամանակ վարորդ չուներ: Ինչպես պատճառաբանում էր քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, մեքենայի մեջ համակարգիչներ են, կոճակները շատ են, և գլուխ պետք է հանել, թե յուրաքանչյուրն ինչ գործողություն է կատարում:

Այսօր Aravot.am-ը Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց, թե ճարվե՞ց վարորդ թանկարժեք մեքենայի համար և հաջողվո՞ւմ է աշխատեցնել այն Գյումրու ցեխոտ փողոցներում: Քաղաքապետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ փոշեկուլն արդեն վարորդ ունի: «Նա Մոսկվայից է եկել, 35-ամյա գյումրեցի տղամարդ է:Նմանատիպ մեքենա է վարել ՌԴ-ում, փորձ ունի: Նա եկավ ու միանգամից գլուխ հանեց այս մեքենայից»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Կնյազ Մանասյանը նաև տեղեկացրեց, որ փոշեկուլ մեքենան այս պահին նպատակահարմար չէ օգտագործել, քանի որ անձրևային եղանակներ են ու եթե մեքենան ցեխերը հավաքի, դրանից հետո թանկարժեք այս տեխնիկան վերականգնելը դժվար կլինի: «Մեքենան աշխատեցնում ենք այնտեղ, որտեղ ցեխեր չկան: Մինչև գարուն երևի թե չաշխատեցնենք, ո՞ւմ ենք զարմացնում»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նշենք, որ փոշեկուլ մեքենայի վարորդի աշխատավարձը ամսական 150 հազար դրամ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    սխալ: ամսԵկան
    ճիշտ: ամսԱկան

    Հայերէնի վերջածանցը -ական է: Եթէ բառը Ի տառով է վերջանում, ապա հնչիւնափոխւում է:

    Այսպիսով՝ օրԱկան, ամսԱկան, բայց՝ տարԵկան:

    Նոյն կերպ՝ այգԵգործ, բարԵգործ:

    • Շատ շնորհակալ ենք Ձեր դիտողությունների համար: Ուղղումն արված է: Երբ մեր լրագրողի խոսքում է լինում՝ անմիջապես ենք ուղղում, ու թողնում ենք անփոփոխ, եթե ուրիշի խոսքից ուղղակի մեջբերում է:

      • Արթուր Ղազարեան says:

        Ե՛ս եմ շնորհակալ եմ, տիկին Իսրայէլեան: Լեզուին վերաբերող իմ մեկնաբանութիւնները կարող էք չհրապարակել: Պարզապէս ուղղումն արէք ու ջնջէք: Ինձ միայն ուղղումն է հետաքրքրում: Գուցէ մի որոշ ժամանակ հետեւեմ լրահոսին, մօտս գրի առնեմ յաճախ հանդիպող լեզուական վրիպակները ու էլ-նամակով ուղարկեմ ԱՌԱՒՕՏԻ խմբագրութիւն:

        Իսկապէս, ուրիշի ուղղակի խօսքը խնդրայարոյց է, յատկապէս, երբ ձայնը լսւում է ու խմբագրել հնարաւոր չէ: Մեր պաշտօնեաների հայերէն խօսքը մեղմ ասած զարհուրելի է (Մանուէլ, Սեյրան, Շմայս, Լֆիկ, Թոխմախ): Սակայն պիտի միասին որեւէ լուծում գտնենք, որ անհարկի օտար բառերը մամուլ չսպրդուեն: Հաւատացէք, երբ դրանց քանակը ընթերցողի աչքին պակասում է, բանաւոր խօսքն էլ է դրանից բարելաււում:

        Յ.Գ. Մի քանի օր առաջ գրել էի Յետադարձ կապի մասին: Հնարաւոր չէ՞ մեր թողած էլ-փոստի միջոցով տեղեկացնել՝ արդեօ՞ք գրածին «պատասխանող» եղել է: Շնորհակալութիւն:

        • Չէ, արժե հրապարակել մեկնաբանությունները: Գուցե ուրիշների համար էլ ուսանելի լինեն:
          Որքան հնարավոր է՝ աշխատում ենք խուսափել օտարաբանություններից: Սակայն վրիպումները, բացթողումներն անխուսափելի են՝ լրահոսի այսպիսի ծավալի դեպքում:
          Ինչ վերաբերում է հետադարձ կապի խնդրին՝ կփորձենք կայքում անել համապատասխան փոփոխություններ: Կրկին շնորհակալ եմ Ձեր դիտողությունների համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930