Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին

Նոյեմբեր 19,2014 19:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին:

Նախագահը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը:

Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից եկող բարեկամական հարաբերություններ ունեն, պատմության ընթացքում անցել են բազում փորձությունների միջով և այսօր էլ, որպես անկախ պետություններ, շարունակում են ամրապնդել միջպետական հարաբերություններն ու խորացնել համագործակցությունը:

Յանակիս Օմիրուի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձությունները: Նա ընդգծել է, որ այցելել է եղբայրական և ոչ թե՝ օտար երկիր, որտեղ իր գլխավորած պատվիրակությանը ջերմությամբ են ընդունել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Սերժ Սարգսյանը և Յանակիս Օմիրուին կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի առավել սերտացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու արդի մարտահրավերներին:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930