Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարովը հանցագործ է. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

Նոյեմբեր 19,2014 18:48

      Նոյեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստը, որն օրակարգային մի շարք հարցերի թվում` ազդարարել է նաև Եվրոպայի խորհրդում ադրբեջանական նախագահության ավարտը և բելգիական նախագահության մեկնարկը: Նիստի մանրամասների շուրջ զրուցեցինք այս օրերին նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Տիկին Նաղդալյան, օրակարգային ի՞նչ հարցեր քննարկվեցին ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի բրյուսելյան հանդիպման ընթացքում, որն էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար.

-Օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից էր, այսպես կոչված, «ռամիլսաֆարովյան գործը» խոսքը` Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետևանքով`«Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ» (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons)  զեկույցի մասին է:

Այդ զեկույցը ներառված էր Մշտական Կոմիտեի ամսի 18-ի նիստի օրակարգում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարել մեր պատվիրակության անդամները, հատկապես Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և ուրիշներ: Զեկուցողն էր բրիտանացի պատվիրակ, Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար պարոն Քրիստոֆեր Չոփը, որն ընդգծեց փաստը, թե Ադրբեջանն ազատել է դատապարտված մարդասպանին, որը կացնահարել է քնած մարդուն և հերոսացրել նրան` այդպիսով խախտելով նշված կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից մեկը` 12-րդ կետը` այդ փաստաթղթի բարեխիղճ կիրառման մասին: Քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշեց, որ իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները, այստեղ հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում, հպանցիկ հիշատակելով նաև օրերս խոցված ուղղաթիռը և այլն, ինչպես նաև` իր ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:

Ենթադրում եմ, որ դրանից հետո չի ուշացել նաև Ձեր պատասխանը

-Բնականաբար, պատասխան հնչեց: Ես իմ խոսքում  ընդգծեցի հանգամանքը,  որ ինչպես միշտ, ազերիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, դա արդեն արել է դատարանը` նրան հանցագործ ճանաչելով և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և պարոն Սեիդովը և այդ առումով ինքը բացարձակապես ճիշտ է, բայց զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր, այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ: Ինչ վերաբերում է պատերազմին , ապա 1994թ-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են  Ադրբեջանի կողմից, ինչպես նաև, կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը , որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930