Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի ընկերուհին` Արիանան, ժամանակին բռնցքամարտով է զբաղվել

Նոյեմբեր 19,2014 18:28

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարի առաջին մենամարտերին շատերի համար անսպասելի մարզադահլիճ մտավ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհին` Արիանա Քաոլին:

Բնականաբար, կազմակերպիչները գեղեցկուհուն տեղ հատկացրին ու Արիանան սկսեց ուշադրությամբ հետեւել մենամարտերին: Առիթից օգտվելով` Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

– Արիանա, դժվար է պատկերացնել, որ դուք հետաքրքրվում եք բռնցքամարտով:

– Ես վեց տարի բռնցքամարտով եմ պարապել: Բռնցքամարտը շախմատի հետ միասին իմ ամենասիրած մարզաձեւն է: Բռնցքամարտը ուժ է տալիս, շախմատը` մտածողություն: Բռնցքամարտը սովորեցնում է արագ շարժվել, շախմատը` արագ մտածել: Այս առումով շախմատն ու բռնցքամարտը ընդհանրություններ ունեն:

– Երբեմն ցանկություն լինո՞ւմ է ռինգ մտնել:

– Վերջին շրջանում նոր մարզաձեւ է ստեղծվել «Chess-Box»: Մտածում եմ` Հայաստանում էլ դա հնարավոր է կազմակերպել: Ցանկանում եմ, որ առաջինը ես լինեմ: Դրա համար էլ այսօր այստեղ եմ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930