Նոյեմբերի 19-ին Գորիսում շարունակվեց Բուդաղյանների գործով դատական հերթական նիստը: Կրկին հարցաքննվում էր տուժող Լորետա Բարսեղյանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը շարունակեց հարցեր տալ Լորետա Բարսեղյանին և նաև միջնորդություն ներկայացրեց դատարանին` նախաքննական մարմնին Լ. Բարսեղյանի կողմից տրված ցուցմունքները հրապարակելու համար: Իր այդ միջնորդության տրամաբանությունը Հայկ Ալումյանը հիմնավորելով՝ ասաց, որ նախաքննության ընթացքում հարց տալուց քննիչը սխալ մեջբերում է կատարել գործի նյութերից, նյութը շուռ տված է ներկայացրել:
Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն էլ իր հերթին նշեց, որ նախաքննական մարմինը դադարեցրել է Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի քրեական հետապնդումը: Իսկ Հ. Ալումյանը փորձում է ստուգման ենթարկել այդ գործընթացը: Իսկ բնական է, որ Լ. Բարսեղյանը դատական նիստի ժամանակ որոշ հարցերի չէր պատասխանում: Նա օգտվել է լռելու սահմանադրական իր իրավունքից:
Դատական նիստը չի թույլատրվել տեսագրել:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանի եւ Ռուբեն Սահակյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս