Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Նոյեմբեր 19,2014 17:54

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր  կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առևտրատնտեսական կապերի, ռազմական և կրթամշակութային ոլորտներում առկա հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար», – նշել է կառավարության ղեկավարը:

Յանակիս Օմիրուն բարձր է գնահատել հայ-կիպրական ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ համագործակցությունը և դինամիկ որակել այն՝ ընդգծելով, որ դրան մեծապես նպաստում է նաև կիպրահայ համայնքի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Կիպրոսի իշխանությունների ցուցաբերած հարգալից և ջերմ վերաբերմունքի համար:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ զրուցակիցները կարևորել են նաև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացումը: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել գործարարների փոխադարձ շփումների ակտիվացումը` տնտեսական կապերի ներուժը բացահայտելու և գործակցության նոր ուղղություններ ուրվագծելու համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել առ այն, որ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց և հավասարակշռված դիրքորոշում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի լուծման հարցում՝ կարևորելով դրանց խաղաղ կարգավորումը, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

Հովիկ Աբրահամյանը և Յանակիս Օմիրուն խոսել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին և անդրադարձել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակում Հայաստանում և Կիպրոսում անցկացվելիք ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներին, որոնց կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ կիպրոսյան բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930