Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը համագյուղացու հետ հափշտակել է Հաղարծնի վանքին նվիրաբերված մետաղադրամները

Նոյեմբեր 19,2014 17:51

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ, 1992թ. ծնված Վալերիկ Թամամյանին եւ 1995թ. ծնված Սեւադա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրար հետ նախնական համաձայնության գալով`2014թ. հունիսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի հանգանակության փոսից հափշտակել են 6540 դրամ ընդհանուր արժեքով մետաղադրամներ:

Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):

«Դատալեքս»  կայքից տեղեկանում ենք, որ Վալերիկ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Ստեփանյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն Մինասյան says:

    1815 год. Бывший каторжник Жан Вальжан, отверженный, испытывающий злобу ко всему человечеству после своего 19-летнего заключения, попадает к католическому епископу Диньскому Мириэлю, изменившему его жизнь. Епископ отнесся к нему как к человеку, заслуживающему уважения, и более того, когда Вальжан украл у него серебряную посуду, простил и не выдал властям, и даже подарил ему вдобавок серебряные подсвечники, которые Жан Вальжан потом хранил долгое время с благодатным трепетом. Первое и единственное существо, пожалевшее его, каторжника, так потрясло Вальжана, что он очень резко переменил свою жизнь: под чужим именем основал фабрику по изготовлению мелких изделий из чёрного стекла, благодаря которой выросло благосостояние целого городка, и потом стал его мэром.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930