Մարզպետի պաշտոնում աղմուկով վերանշանակվելու, Գորիսի արյունոտ միջադեպի և մի քանի այլ հարցերի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանը օրերս Կապանում զրուցեց yerkir.am-ի հետ:
– Ինչո՞ւ որոշեցին Ձեզ վերանշանակել:
– Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:
-Ասում են, որ մեծ գումարներ եք վճարել պաշտոնի համար:
Կարդացեք նաև
-Դա անհեթեթություն է: 1988-ից սկսած` բոլորն ինձ ճանաչում են, ինձ համար խի՞ պետք ա ինչ-որ մեկը միջնորդեր, կամ գումար առաջարկեի, ես դրա իմաստը չեմ հասկանում: -Վերանշանակման հարցն անձա՞մբ եք քննարկել նախագահի հետ: -Խոսել ենք, բնականաբար, նախագահը, իմանալով իմ աշխատաձևը, իմ նկատմամբ ունենալով վստահություն, որոշել է, որ ես նորից շարունակեմ աշխատանքը: Այստեղ կա ընդհանուր խնդիր: Իմ` աշխատանքից հեռանալն իրա բուն պատճառն ուներ: Որպեսզի էդ հունիսի 1-ի դեպքերի վրա ի պաշտոնե ազդեցություն չունենայի, կամ որևիցե ձև չշահարկվեր, ես` ինքս, դիմում գրեցի, որպեսզի որևէ մեկը քննության վրա ցեխ չշպրտի, չասեն, թե մարզպետի պաշտոնը կարող ա օգտագործի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում