Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացել էր փոխհատուցել, սակայն զեղչեցին 30 տոկոսով

Նոյեմբեր 19,2014 17:18

Այս տարվա օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքներ: Հ. Աբրահամյանը Չինարի համայնքի ղեկավարին հանձնարարել էր ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը` նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին հարցրինք, թե իրենց գյուղից Հայաստանի բուհերում քանի՞ ուսանող կա եւ նրանց ուսման վարձերը փոխհատուցվե՞լ են: Գյուղապետն ասաց, որ Չինարիից հանրապետության բուհերում 26 ուսանող կա, որոնց ուսման վարձերը զեղչվել են 30 տոկոսով:

Սաղոյանը հայտնեց, որ այդ 30 տոկոս զեղչը կիրառվում է սահմանամերձի կարգավիճակ ունեցող բոլոր համայնքների ուսանողների համար: Նրա խոսքերով` նշված զեղչը չի վերաբերում միայն առաջին կուրսի առաջին կիսամյակում սովորողներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930