Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԱՀ-ը նախագծել է խաղողի այգու մշակության նոր մեքենա

Նոյեմբեր 19,2014 17:12

Խաղողագործությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկն է: Խաղողի այգիների մշակության տեխնոլոգիական գործընթացների գերակշիռ մասը` այգեթաղ, այգեբաց, միջվազային տարածության մշակում, վազերի էտ, բերքահավաք և այլն, դեռևս գտնվում են մեքենայացման բավական ցածր մակարդակի վրա կամ իսպառ բացակայում են: Այդ տեսակետից հատկապես կարևորվում է խաղողի միջվազային տարածության մշակության տեխնոլագիական գործընթացը, որը հանրապետությունում դեռևս իրականացվում է բացառապես ձեռքի աշխատանքով:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողների կողմից մշակվել և նախագծվել է խաղողի միջվազային տարածության մշակության ունիվերսալ բարձր արտադրողականության այգեփոր մեքենա, որը նախատեսված է 20-ից ավելի հեկտար տարածք ունեցող այգիներում աշխատելու համար: Մեքենան պատրաստվել է Վանաձորի «Չինվան¦ գործարանում:

Խաղողի այգու միջվազային տարածության երկկողմանի մշակության մեքենայի դաշտային փորձարկումները կազմակերպվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, ֆերմեր Անդրանիկ Վարդանյանի խաղողի այգում:

Այգեփոր մեքենայի դաշտային փորձարկումների ընթացքում որակական գնահատման նպատակով չափագրվել են այգեփորի տեխնոլոգիական գործընթացի ագրոտեխնիկական պահանջների ցուցանիշները, կատարվել է նաև մեքենայի բանող օրգանների երկրաչափական ու կինեմատիկական պարամետրերի հիմնավորում,  հուսալիության և երկարակեցության ցուցանիշների որոշում և տեխնիկական պայմաններին բավարարման գնահատականի համապատասխանության գնահատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930