«Դժվար է ծածկել ակնհայտը: Մեծ խնդիր ու ցավ կա, ինչը դու կարող ես կարդալ մարդկանց երեսին: Սկզբից դու պետք է ընդունես դա, հետո անես մի բան, որպեսզի բուժես մարդկանց վերքերը եւ զգացմունքները՝ առանց վնաս հասցնելու երկու երկրների ժողովրդին, որովհետեւ կլինեն որոշ ազդեցություններ եւ հակազդեցություններ Թուրքիայում: Ցեղասպանության ընդունումը հեշտ է: Կարող ես ասել՝ այո, ես ընդունում եմ Ցեղասպանությունը, բայց խոսքերից հետո ի՞նչ ես անելու…. ինչ-որ բան պետք է ավելացնես, պետք է լավացնես հարաբերությունները երկու երկրների միջեւ»:
«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար կազմակերպված շրջագայության ընթացքում«Առավոտը» զրուցել է թուրք ֆոտոլրագրող Այկութ Գյոնգյուրի հետ, զրույցի թեմաները տարբեր էին՝ Հայաստանից ստացած տպավորություններից մինչեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Հրապարակումը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի
Ցեղասպանության ժեխտումը դա ցեղասպանության շարունակությունն է: Նախ պետք ե դադարեցնել ցեղասպանությունը, հետո նոր մնացածի մասին մտածել թե էլ ինչ անես: