Այսօր «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող ու մրցանակակիր, «Նիկոլ Դուման» ջոկատի անդամ, Արցախի հերոսամարտի մասնակից Վաչիկ Մկրտչյանի ավանդական` 8-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարն այս տարի հավասարեցվել է Հայաստանի առաջնությանը եւ ունի ընտրական բնույթ, քանի որ մրցաշրջան 2015-ը լինելու է շատ հագեցված: Մեր բռնցքամարտիկների առջեւ եկող տարի լուրջ խնդիրներ են դրված: Նրանք պետք է պայքարեն 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար, ինչին հարկավոր է այժմվանից լրջորեն նախապատրաստվել: Այդ պատճառով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է այս հուշամրցաշարին մասնակցել թույլ տալ միայն յուրաքանչյուր քաշային կարգի լավագույններին, առավելագույնը` ութ բռնցքամարտիկ: Մրցաշարի արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը կսկսի պատրաստվել առաջիկա կարեւոր մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ