Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում չեն մեկնաբանում Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումը

Նոյեմբեր 19,2014 16:51

Այսօր եռյակի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`ի պատասխան հարցերի, ասաց, որ նորմալ է վերաբերվում նրան, որ համաժողովրդական շարժումը համալրել են Տիգրան Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունները:

Լրագրողները, մասնավորաբար, հիշեցնում էին Արամ Հարությունյանի հնչեցրած բացասական գնահատականները ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Զուրաբյանը հիշեցրեց, որ Տիգրան Կարապետյանը դեռ 2011-ին էլ էր միացել իրենց շարժմանը, ապա ասաց, որ այս պահին կան առավել կարեւոր մտահոգություններ, քան իրենց հասցեին նախկինում հնչած քննադատությունն է: Նաեւ հավելեց, որ եռյակի ձևաչափը հստակեցված է, մնացյալ բոլոր ուժերը համագործակցելու են`առանց համալրելու եռյակը:

Aravot.am-ն էլ հիշեցրեց, որ ՀԱԿ-ն այդպես էլ չմեկնաբանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում էր հայտարարել, որ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը համաժողովրդական շարժման հետ կապ չունեն:

«Թույլ տվեք օգտվել իմ իրավունքից եւ շարունակել չմեկնաբանել այդ հանդիպումը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Խնդրանքին`գոնե հիմնավորում ներկայացնել`թե ի՞նչ պատճառով չեն մեկնաբանում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Թույլ տվեք օգտվել իմ իրավունքից եւ չհիմնավորել, թե ինչո՞ւ չենք մեկնաբանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930