Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով. Վերսալի ձեռագրաբանը չի հաստատում ընթերակայի ստորագրությունը

Նոյեմբեր 19,2014 16:41

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր այլ պետության փորձագետների, թե ընթերակա Գրիշա Գասպարյանը ինքն էր ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ, թե ոչ:

Դատարանում, թե քննչական գործողության ժամանակ համեմատվել էին ընթերակայի ձեռագրերը, պարզվել էր, որ դրանք չեն համապատասխանում:

Ըստ Վերսալի ձեռագրաբան-փորձագետի` «այն ստորագրությունը, որն առկա է արձանագրության մեջ, ամենայն հավանականությամբ, չեն կատարվել Գրիշա Գասպարյանի ձեռքով: Այն համարվում է Գ.Գասպարյանի ստորագրությունների նմանակում»:

Vardan_Petrosyan_14 Vardan_Petrosyan_13 Vardan_Petrosyan_12 Vardan_Petrosyan_10 Vardan_Petrosyan_15

Տուժող Արթուր Հակոբյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ առարկությամբ, կապված դեպքի վայրի զննություն արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու պաշտպանական կողմի միջնորդության հետ:

Ռուբեն Բալոյանն անդրադարձավ երկրորդ ընթերակայի, մասնագետ-փորձագետ, ոստիկանության աշխատակից Թորգոմ Եգորյանի վթարի վայրում կատարված զննությանը մասնակցելու գործողության օրինաչափության, ապա քննչական գործողության ժամանակ նկատված խախտումներին:

Անդրադառնալով քննչական գործողություններից հետո մասնակիցների ստորագրություններին, Ռ.Բալոյանն ասաց. «Ստորագրությունը արված է զննությանը մասնակցած անձանց կողմից: Տուժող կողմը վկա Մ.Խուդոյանի մասնակցությունը հավաստող ստորագրության բացակայության կապակցությամբ որեւէ առարկություն չունի»:

Ըստ նրա, դեպքի վայրի տեղը հայտնի է. այն տեղի է ունեցել կողնակում: Ռուբեն Բալոյանն ասաց, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը պետք է մերժվի:

Ռուբեն Բալոյանի կարծիքով, «ձեւական պատճառաբանություններով» ամբաստանյալը պատժից կխուսափի եւ դրանով «լուրջ հարված կհասցվի արդարադատությանը»:

Ըստ տուժողների ներկայացուցչի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից դեպքի վայրում նկարածից էլ պարզ է, որ 90- 95 տոկոսով դեպքի վայրում առկա ապակու եւ այլ կտորները հաստատում են, որ գտնվել են ԲՄՎ-ի մոտ:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի դեպքի վայրի անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի զննության անցկացնելու արձանագրության որոշումը, զննության արձանագրության վերաբերյալ վերջնական ընթացքը լուծել դատական ակտի ժամանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930