Լրահոս
Օրվա լրահոսը

Բավակա՛ն   է   կրթության  սուղ  միջոցներից  ոլորտին անտեղյակ մարդկանց  պետական աշխատավարձ  տաք

Նոյեմբեր 19,2014 16:15

Քաղաքական իշխանությունն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության: Սա ենթադրում է, որ մոտավորապես 4000 այն երիտասարդների համար, ովքեր հիմնական կրթությունից հետո  այն չեն շարունակում, պետությունը   երաշխավորելու է  կրթությունն անվճար  շարունակելու նրանց իրավունքը, այսինքն պարտավորվում է  ապահովել նաև արհեստագործական ուսումնարանների, քոլեջների արդյունավետ գործունեությունը: Գաղտնիք չէ, որ հատկապես արհեստագործական ուսումնարանների նկատմամբ պահանջարկն ընկել է, որովհետև բացի  յուրաքանչյուր մարզում    եվրամիության գումարներով մեկական  տարածաշրջանային քոլեջ  վերանորոգելու ծրագրից,որի ավարտի  ճակատագիրն էլ դեռևս հայտնի չէ,  այլ ծրագիր չի  իրականացվում այս ուղղությամբ: Քոլեջներն ու   ուսումնարաններն  անմխիթար  շենքային պայմաններում են գործում, թարմ  գույք չունեն: Այս առումով ավելացնեմ, որ 2015թ. բյուջեով նույնիսկ  գումար չի նախատեսվել  5  ուսումնարանների  գույք  ձեռք բերելու  «Ներդրումներ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» ծրագրի համար, որն անցյալ տարվա բյուջեով ընդամենը  10մլն. դրամ էր:

Սա դեռ բավական չէ, որոշ ուսումնարաններում  և քոլեջներում տնօրեն հավակնում են դառնալ  կամ  արդեն  նշանակվել  են  մարդիկ, ովքեր  իրենց  աշխատանքային ստաժը հավաքել են որպես հարկահավաք /Նոյեմբերյանի արհեստագործական ուսումնարանի  տնօրենի ժ/պ Ա. Ղազարյան/, որպես  դասվար /Մեղրու քոլեջի տնօրեն/,որպես մանկապարտեզի վարիչ /Կապանի տարածաշրջանայի քոլեջի տնօրեն/:

Ովքե՞ր են  մեր   պետության մեջ   այն վնասարար պաշտոնյաները, ում   հովանավորությամբ  այս ոլորտին անտեղյակ մարդկանց  խցկում են  այս կարևոր պաշտոններում:  Նրանք  գիտակցո՞ւմ են, թե պետության մեջ ինչ  ազգային անվտանգության խնդիր է լուծում ընդհանրապես  կրթությունը   և  մասնավորապես միջին մասնագիտական կրթությունը, գիտե՞ն, որ  ոլորտը չիմացող  իրենց ԽԾԲ-ին   այդ պաշտոններում նշանակելով ավելացնում են երկրիս աղքատների  և արտագաղթողների բանակը: Ինչպե՞ս են տեղերում հանդուրժում    ոլորտը   չտիրապետող   ղեկավարներին:

Բավակա՛ն է  ինչ որ մեկին հաճոյանալու համար տապալեք  մեր  երիտասարդների  ապագան, բավակա՛ն   է   կրթության, առանց այդ էլ սուղ միջոցները ծախսվեն ոլորտին անտեղյակ մարդկանց  պետական աշխատավարձ  տալու համար:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930