Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումներ

Նոյեմբեր 19,2014 16:04

Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել ,Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալե թեմայով խորհրդարանական լսումներ:
Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած ,Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասինե եւ ,Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթը: Հեղինակն առաջարկում է ,Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաեւ դատապարտել վերոնշյալ ազգերի ցեղասպանությունը:

Քննարկվող փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովը որոշել է նիստը շարունակել նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930