Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենադարձությունը խթանող օրենքը քնած է». «Ա1+»

Նոյեմբեր 19,2014 15:42

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ասում է, որ իրենց հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր հաջողության են հասել արտերկրում, և հիմա որոշում են կայացրել տեղափոխվել Հայաստան։

«Պետք է ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում, և շատ կարևոր է, որպեսզի նրանք ռեալ պատկերացումներ ունենան Հայաստանի մասին»,-ասաց նա։

Կազմակերպության տնօրենը հատկապես կարևորում է հայաստանակենտրոն ինքնագիտակցության գաղափարի ձևավորումը, որպեսզի այն մարդիկ,ովքեր այսօր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, պահպանեն իրենց կապը հայրենիքի հետ.

«Ունենալով ճիշտ կապ Հայաստանի հետ, դա նրանց կօգնի հայ մնալ, և պահպանել իրենց արժեքները։ Իսկ այդ կապն էլ իր հերթին ենթադրում է նաև այցելություններ Հայաստան, և տուրիստական մշակույթի զարգացում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930