Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են

Նոյեմբեր 19,2014 15:38

Նոյեմբերի 19¬ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով նաեւ՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:

IMG_5377

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ողջունելով հյուրերի այցը Հայաստան, բարձր է գնահատել հայ¬կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը: Նա նշել է, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ հավելելով, որ միասին պետք է պայքարել այդ սպառնալիքի դեմ: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության առավել սերտացման, ինչպես նաեւ՝ միջազգային տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը, ինչն իր խոսքում կարեւորել է նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Նա շեշտել է, որ Հայաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ընթանում է խնդիրն առավել սրելու ճանապարհով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100¬ամյա տարելիցը. այդ կապակցությամբ նա առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչը հյուրերի կողմից սիրով ընդունվել է:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930