Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կես ժամ ընդմիջում է հայտարարել Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով:
Դատարան չեն ներկայացել տուժողները, նրանց ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը:
Վերջինը խնդրել էր դատարանին հետաձգել նիստը կարճ ժամանակով, մինչ կհասնի դատարան:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց այդ խնդրանքը, հայտարարել է ընդմիջում:
Չնայած Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էր ժամանակ շահելու համար շարունակել նիստը, քանի որ ցանկանում էր միջնորդություն ներկայացնել: