Ուելսի արքայազն Չարլզը նոյեմբերի 19-ին կայցելի հայկական եկեղեցի՝ իմանալու, թե ինչպես են Սիրիայում մարդիկ հալածվում իրենց հավատքի համար, հայտնում է «Ուեսթերն դեյլի փրես»-ը:
Մեծ Բրիտանիայի թագաժառանգը Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կհանդիպի կրոնական համայնքի անդամների հետ:
Հանդիպման ժամանակ Իրաքի եպիսկոպոսը կխոսի սիրիահայերի խնդիրների մասին:
Այս ամսվա սկզբին Չարլզը հոգևոր առաջնորդներին կոչ էր արել ապահովել, որ մարդիկ հարգեն ուրիշների ավանդույթները:
Կարդացեք նաև
Տեսահաղորդագրությունում նա ասել էր, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող «սարսափելի և սրտակեղեք» իրադարձությունների պատճառով կրոնի ազատության և հալածանքների թեման համաշխարհային լրատվամիջոցներում առաջատար է դարձել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ