Նոյեմբերի 16 -ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս էր պատճառվել արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին:
Նույն օրը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքի մասին զեկուցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին:
Նոյեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Սամվել Փափազյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դրամական աջակցություն և մայրացու 10 ոչխար են նվիրաբերել տուժած ընտանիքին:
Արցախյան ազատամարտի վետերանը խորին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի ու ցուցաբերված աջակցության համար`նշելով, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն