Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը տոնում է իր հիմնադրման 100 ամյակը

Նոյեմբեր 19,2014 15:19

Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը 100 տարեկան է: Այս առիթով այսօր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100 ամյակին նվիրված հանդիսավոր նիստ եւ մեկնարկեց «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա գիտաժողովը:

Bjshkakan-1Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, լրագրողների հետ խոսելով հիվանդանոցի ձեռքբերումներից, նշեց, որ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը պարզապես հիվանդանոց չէ. «Այն միշտ եղել է առաջինը ե՛ւ համարով, ե՛ւ իր նշանակությամբ: Այս համալսարանական հիվանդանոցում արդեն հարյուր տարի առաջ մեկնարկել էր կլինիկական կրթությունը՝ որպես ինքնուրույն երեւույթ»:

Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100 ամյակի առթիվ իրենց շնորհավորական ուղերձներն էին ուղարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը իր շնորհավորական խոսքում առանձնացրեց այն հանգամանքը, որ Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը դարբնոց է երկրի բազմաթիվ բժիշկների համար:

Vilen Hakobyan

ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն էլ Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի ստեղծումը կապում է բժշկական ֆակուլտետի ստեղծման հետ: Նա ներկաներին պատմեց, որ հարյուր տարի առաջ ստեղծվեց հիվանդանոցը, եւ որ դրա կարեւորագույն կողմերից մեկն այն էր, որ այնտեղ առաջին անգամ ստեղծվեց բժշկական դպրոց. «Երբ 1919 թվականին որոշվեց ստեղծել համալսարան, որոշում էր կայացվել համալսարան բացել Գյումրիում: Հետագայում Գյումրիում համալսարան բացելը չստացվեց եւ 1920 թվականի հոկտեմբերին 4 ֆակուլտետով համալսարան բացվեց, որոնցից մեկը բժշկական ֆակուլտետն էր: Բացվեց բժշկական ֆակուլտետ միայն առաջին եւ չորրորդ կուրսեցիների համար: Առաջին կուրսում նոր ընդունվածներն էին, իսկ 4-րդ կուրսի ուսանողները Թիֆլիսի փակված համալսարանի 150 ուսանողներն էին»: Պրն Հակոբյանի խոսքով՝ այս ամենը հիմք հանդիսացավ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի ստեղծման համար:

Հանդիսավոր նիստից հետո մեկնարկած «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» երկօրյա գիտաժողովի ընթացքում ԵՊԲՀ երիտասարդ գիտնականները, համալսարանական կլինիկաներում եւ կլինիկական ամբիոններում գործունեություն ծավալող մասնագետները պետք է ներկայացնեն եւ քննարկեն բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները, ամփոփեն բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կատարած հետազոտությունները եւ քննարկեն դրանց զարգացման հեռանկարները:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930