Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ

Նոյեմբեր 19,2014 14:54

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և ֆրանսիական ընկերության միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է փոխգործակցության զարգացումը:

Ժերոմ Լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարևոր գործընկեր է: Պարոն Լե Կոնտի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա վիճակին և խնդիրներին առնչվող հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930