Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանը խախտում է Ժնեւյան կոնվենցիան

Նոյեմբեր 19,2014 14:39

«Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`հավելելով. «Թե ինչպիսի՞ն կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, Ադրբեջանն անմարդկային կեցվածք է ցուցաբերում` թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը: Այսպիսով եւս, նրա գնահատմամբ, Ադրբեջանը շարունակում է սադրանքներն, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

«Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որովհետև այդ երկիրը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930