Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն ցույց տվեց, որ օպերատիվ չի կարող արձագանքել. փորձագետ

Նոյեմբեր 19,2014 14:36

«Անցած շաբաթ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում հայկական ուղղաթիռի ուղղությամբ ադրբեջանցիների կրակահերթը ցույց տվեց նաեւ հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ –ի կարողությունների սահմանը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ նախագահ Անջեյ Կասպրչիկի այցելությանը կործանված ուղղաթիռի գտնվելու վայր ու նրա հայտարարությանը, թե Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ չի տվել ու նախապես ծրագրված մշտադիտարկումը ընթացել է ուղղաթիռի գտնվելու վայրից 20 կմ հեռավորության վրա. Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ձեռնոց է նետել միջազգային կառույցներին: Այս կտրվածքով ԵԱՀԿ-ն պետք է լուրջ գնահատի իրավիճակն ու լուրջ որոշումներ կայացնի: Հակառակ դեպքում, եթե սա է ԵԱՀԿ-ի կարողությունը, ապա նշանակում է, որ ավելի լարված իրավիճակներում օպերատիվ արձագանքելու հնարավորություն չունի»:

Ուղղաթիռի զոհված օդաչուների դիերը չվերադարձնելու Ադրբեջանի քայլը, Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, փորձ է ցույց տալ, որ հայկական կողմը չի կարողանում վերադարձնել ուղղաթիռի անձնակազմի դիերը, ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը: Ադրբեջանի այդ քայլի հետեւում նա տեսնում է երեք պատճառ:

«Գարնանը Նախիջեւանի հատվածում հայկական դիրքերի առաջխաղացումն էր, ինչը նրանք չափազանց ծանր տարան, հունիսին ադրբեջանական դիվերսիոն խմբի բացահայտումն ու վնասազերծումն էր Քարվաճառում, ինչը նույնպես կարեւոր խնդիր էր: Ամառային լարվածությունն էր, ինչը Ադրբեջանի պատկերացրած դիպաշարով չգնաց: Պետք էր հասկանալ, որ այս ամեն ինչը դժվար թե Ադրբեջանը կուլ տար, իհարկե, դժվար էլ մարսի, այն ինչ արել է: Հայկական կողմը ցույց է տվել, որ ավելի շատ սիրում է գործ անել, քան մեծ-մեծ խոսել, ինչը անում է Ադրբեջանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930